Լիլիթ Գառնիկի Կարապետյանը մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ է, GGRC հայ-գերմանա-վրացական վերարտադրողական կենտրոնի գլխավոր բժիշկը։
Մասնագիտացած է անպտղության ախտորոշման և բուժման, հղիության պլանավորման, դաշտանային ցիկլի խանգարումների, կրկնվող հղիության կորուստների և վերարտադրողական առողջության այլ խնդիրների ոլորտներում։
Կրթություն և վերապատրաստումներ
- 2006–2011 թթ. — Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, բակալավրիատ։
- 2011–2013 թթ. — Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, մագիստրատուրա։
- 2013–2017 թթ. — Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ։
- 2021–2022 թթ. — Ռեպրոդուկտոլոգի մասնագիտացում՝ Փարիզի Ս. Վեյլի անվան առողջապահական գիտությունների համալսարանի և Ֆոշ հոսպիտալի մասնակցությամբ։
Լրացուցիչ վերապատրաստումներ
- 2012 թ. — Մեկամսյա մասնագիտական վերապատրաստում Հունգարիայում՝ մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքում, Բժիշկ ուսանողների միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի (IFMSA) ծրագրով։
- 2020 թ. — Դասախոսների վերապատրաստում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։
Մասնագիտական գործունեություն
- 2017–2022 թթ. — Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի դասախոս։
- 2019–2022 թթ. — Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
- 2021 թ.-ից — «Ֆերթիլիթի Սենթր» պտղաբերության կենտրոն, մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ։
- 2024 թ.-ից — Առողջապահության ազգային ինստիտուտ, ռեպրոդուկտոլոգիայի ամբիոնի դասախոս։
- 2025 թ.-ից — GGRC Armenia վերարտադրողական կենտրոն, մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, գլխավոր բժիշկ։
Մասնագիտական ուղղություններ
- Կանանց անպտղության ախտորոշում և բուժում
- Հղիության պլանավորում և նախահղիության խորհրդատվություն
- Դաշտանային ցիկլի խանգարումներ
- Կրկնվող ինքնաբեր վիժումներ
- Չզարգացող հղիություն
- Անբարենպաստ մանկաբարձական անամնեզ ունեցող պացիենտների խորհրդատվություն
Գիտակրթական և հասարակական գործունեություն
Լիլիթ Կարապետյանը զբաղվում է նաև բժշկական կրթական գործունեությամբ՝ դասավանդելով վերարտադրողական բժշկության ոլորտում։
2022 թ. մասնակցել է Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպված անվճար բժշկական խորհրդատվությունների իրականացմանը։
Հանդիսանում է Մարդու վերարտադրողականության հայկական ասոցիացիայի անդամ։