GGRC Armenia-ն հայ-վրաց-գերմանական վերարտադրողական բժշկության միջազգային կենտրոն է, որը համադրում է կլինիկական փորձը, ժամանակակից լաբորատոր տեխնոլոգիաներն ու անհատական մոտեցումը։ Մեր ծառայությունները ներառում են պտղաբերության հետազոտություններ, արտամարմնային բեղմնավորում (IVF/ICSI), կանանց և տղամարդկանց անպտղության բուժում, ինչպես նաև վերարտադրողական առողջության համալիր խնամք։
Մենք յուրաքանչյուր բուժառուի տրամադրում ենք հստակ խորհրդատվություն և անհատական բուժման պլան՝ օգնելով տեղեկացված որոշումներ կայացնել ծնող դառնալու ճանապարհի յուրաքանչյուր փուլում։
Մեր արժեքները
Պրոֆեսիոնալիզմ — Մենք համախմբում ենք միջազգային փորձ ունեցող մասնագետների, որոնք առաջնորդվում են վերարտադրողական բժշկության վերջին ձեռքբերումներով և ժամանակակից մոտեցումներով։
Նորարարություն — Մենք համադրում ենք սաղմնաբանական առաջատար սարքավորումները, ժամանակակից լաբորատոր մեթոդները և, ցուցումների առկայության դեպքում, նախաիմպլանտացիոն գենետիկական թեստավորումը (PGT)՝ սաղմերի ճշգրիտ գնահատման և բուժման անհատական պլանավորման համար։
Հասանելիություն — Մենք համոզված ենք, որ բարձրորակ վերարտադրողական բժշկությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին։ Այդ պատճառով զույգերին առաջարկում ենք ֆինանսական աջակցության ծրագրեր։
Կրթություն և զարգացում — Մասնակցելով միջազգային կոնգրեսների, սեմինարների և մասնագիտական գործնական դասընթացների՝ մենք կատարելագործում ենք մեր գիտելիքներն ու հմտությունները և նպաստում Հայաստանի ու ողջ տարածաշրջանի բժշկական համայնքի զարգացմանը։
Միջազգային համագործակցություն — Մենք կապեր ենք ստեղծում տեղական և միջազգային մասնագետների միջև՝ գիտելիքների փոխանակման, կլինիկական պրակտիկայի կատարելագործման և վերարտադրողական բժշկության զարգացման նպատակով։
Առաջատար տեխնոլոգիաներ՝ անհատականացված բուժօգնության համար
GGRC Armenia-ում մենք համադրում ենք կլինիկական փորձը, ժամանակակից սաղմնաբանական սարքավորումներն ու ապացուցողական լաբորատոր մեթոդները՝ պտղաբերության բուժման յուրաքանչյուր փուլում։
Մեր առաքելությունն է բուժառուներին առաջարկել գիտականորեն հիմնավորված, անհատականացված բուժօգնություն՝ հստակություն և վստահություն հաղորդելով մի ճանապարհի, որը կարող է լի լինել անորոշությամբ։
Մեր տեխնոլոգիաներն ու ծառայությունները ներառում են՝
Սաղմերի զարգացման պարբերական պատկերագրում (Time-Lapse) — Ինկուբացիոն համակարգը կանոնավոր ընդմիջումներով պատկերագրում է զարգացող սաղմերը՝ սաղմնաբաններին հնարավորություն տալով հետևել դրանց զարգացմանը՝ առանց դրանք բազմիցս դուրս բերելու ինկուբատորի վերահսկվող միջավայրից։
Նախաիմպլանտացիոն գենետիկական թեստավորում (PGT) — Սաղմերի հետազոտություն՝ նախքան դրանց տեղափոխումը արգանդի խոռոչ, որոշակի գենետիկական հիվանդությունների կամ քրոմոսոմային շեղումների գնահատման նպատակով՝ կախված թեստի տեսակից։ Դրա նպատակահարմարությունը գնահատվում է անհատապես՝ համապատասխան խորհրդատվությամբ։
Ձվաբջիջների, սերմնաբջիջների և սաղմերի կրիոպահպանում — Սառեցման և պահպանման մասնագիտացված մեթոդներ, որոնք թույլ են տալիս պահպանել վերարտադրողական բջիջներն ու սաղմերը՝ ապագայում հնարավոր օգտագործման համար։
IVF/ICSI-ի առաջատար լաբորատոր մեթոդներ — Մասնագիտացված սարքավորումներն ու լաբորատոր խստորեն վերահսկվող պայմաններն ապահովում են բեղմնավորման, սաղմերի աճեցման և գնահատման գործընթացները։
Տեխնոլոգիաները լրացնում են մեր կլինիկական և սաղմնաբանական թիմերի մասնագիտական փորձը։ Յուրաքանչյուր առաջարկություն հիմնվում է բուժառուի բժշկական պատմության, հետազոտությունների արդյունքների և վերարտադրողական նպատակների վրա։
Միջազգային գիտաբժշկական համագործակցության զարգացումը Հայաստանում
2025 թվականի մարտի 9-ին GGRC Armenia-ն անցկացրեց իր առաջին գիտաբժշկական համաժողովը՝ համախմբելով վերարտադրողական բժշկության մասնագետների ամբողջ տարածաշրջանից։
Համաժողովը հարթակ դարձավ անպտղության բուժման նոր զարգացումների քննարկման, կլինիկական փորձի փոխանակման և տեղական ու միջազգային մասնագետների միջև կապերի ամրապնդման համար։
Մեր կրթական գործունեությունը շարունակվում է միջազգային գիտական կոնգրեսներին, այդ թվում՝ ESHRE-ին, ինչպես նաև սեմինարներին և մասնագիտական գործնական դասընթացներին մասնակցությամբ։ Այս փոխանակումներն օգնում են մեր մասնագետներին տեղեկացված լինել նոր հետազոտությունների և զարգացող կլինիկական մոտեցումների մասին։
Աջակցելով շարունակական մասնագիտական զարգացմանն ու գիտելիքների փոխանակմանը՝ GGRC Armenia-ն նպաստում է վերարտադրողական բժշկության զարգացմանը Հայաստանում և ողջ տարածաշրջանում։