Ասյա Կյուրինյանը մանկաբարձ-գինեկոլոգ, վերարտադրողական բժշկության մասնագետ է, ով 2025 թվականից աշխատում է GGRC Armenia վերարտադրողական առողջության կենտրոնում։
Նրա մասնագիտական գործունեությունն ընդգրկում է անպտղության ախտորոշումն ու բուժումը, ընտանիքի պլանավորումը, բարձր ռիսկի հղիությունների վարումը և գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշումն ու կոնսերվատիվ բուժումը։ Մասնագիտական զարգացման ընթացքում նա անցել է վերապատրաստումներ վերարտադրողական բժշկության, օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների, գինեկոլոգիական էնդոկրինոլոգիայի և գերձայնային ախտորոշման ուղղություններով։
Կրթություն և մասնագիտական վերապատրաստումներ
- 1998–2005 թթ. — Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկություն մասնագիտություն, բժշկի որակավորում։
- 2006–2007 թթ. — Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, կլինիկական օրդինատուրա՝ ռեֆլեքսաթերապիա մասնագիտությամբ։
- 2009–2013 թթ. — Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ։
- 2017–2018 թթ. — Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, մասնագիտացում՝ սոնոգրաֆիա։
- 2018 թ. — Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, «Մանկաբարձության և գինեկոլոգիայի արդիական հարցեր» վերապատրաստում։
- 2019 թ. — Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, «Գերձայնային ախտորոշումը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում» վերապատրաստում։
- 2019–2020 թթ. — Ակադեմիկոս Վ. Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոն, «Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները մանկաբարձ-գինեկոլոգների համար» գործնական դասընթաց։
- 2021–2022 թթ. — Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, մասնագիտացում՝ վերարտադրողական բժշկություն։
- 2023 թ. — «Գինեկոլոգիական էնդոկրինոլոգիա և դաշտանադադար» վերապատրաստում։
- 2023 թ. — «Fertility Center», գործնական դասընթաց՝ ռեպրոդուկտոլոգիայի ոլորտում։
- 2025 թ. — Մոսկվա, «Գերձայնային հետազոտությունն անպտղության ախտորոշման և բուժման գործընթացում» վերապատրաստում։
- 2026 թ. — Մոսկվա, «Գինեկոլոգիական էնդոկրինոլոգիա» որակավորում։
Մասնագիտական գործունեություն
- 2009–2013 թթ. — Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն (Մարգարյան ծննդատուն), թիվ 3 կլինիկական հիվանդանոց («Արամյանց» ԲԿ), Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն։
- 2014–2019 թթ. — Մանկաբարձ-գինեկոլոգ, թիվ 19 պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիա։ Մասնագիտական գործունեությունը ներառել է անպտղության բուժում, օվուլյացիայի խթանում, ներարգանդային սերմնավորում, ընտանիքի պլանավորում, բարձր ռիսկի հղիությունների վարում և գինեկոլոգիական հիվանդությունների կոնսերվատիվ բուժում։
- 2015–2019 թթ. — «Էլեն-Նարե» ծննդատուն («Սեբաստիա» ծննդատուն)։
- 2019 թ. — Ակադեմիկոս Վ. Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոն։
- 2020–2021 թթ. — մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, «Հորմոն» բժշկական կենտրոն։
- 2021–2022 թթ. — մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, «Վիտրոմեդ» բժշկական կենտրոն։
- 2023 թ. — մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, «Fertility Center» վերարտադրողական կենտրոն։
- 2024–2025 թթ. — մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, «IVF LIFE» վերարտադրողական բժշկության կենտրոն։
- 2025 թ.-ից — GGRC Armenia վերարտադրողական առողջության կենտրոն, մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ։
Մասնագիտական ուղղություններ
- Կանանց անպտղության ախտորոշում և բուժում
- Օվուլյացիայի խթանում և ներարգանդային սերմնավորում (IUI)
- Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ (ART)
- Ընտանիքի պլանավորում և վերարտադրողական առողջության խորհրդատվություն
- Բարձր ռիսկի հղիությունների վարում
- Գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշում և կոնսերվատիվ բուժում
- Գերձայնային ախտորոշում մանկաբարձությունում և գինեկոլոգիայում
- Գինեկոլոգիական էնդոկրինոլոգիա և դաշտանադադարի հետ կապված խնդիրներ