Կանանց և տղամարդկանց անպտղության ախտորոշումն ու բուժումը հանդիսանում են GGRC Armenia-ի հիմնական մասնագիտացումներից։ Կենտրոնում իրականացվում է համապարփակ ախտորոշում՝ ներառյալ հորմոնալ, բակտերիալ և վիրուսային հետազոտություններ, սերմնաբջջի վերլուծություն, ուլտրաձայնային և պատկերային ստուգումներ, ինչպես նաև գինեկոլոգիական լապարոսկոպիա և հիստերոսկոպիա։ Բուժումն ընտրվում է անհատական մոտեցմամբ՝ ելնելով յուրաքանչյուր բուժառուի առանձնահատկություններից և ներառում է ոչ վիրահատական մեթոդներ (հորմոնալ կարգավորում, դեղորայքային թերապիա), վիրահատական միջամտություններ և օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ՝ ներառյալ IVF, ISCI, սառեցված էմբրիոնի տեղափոխում և այլն։ Մեր նպատակն է վերականգնել վերարտադրողական ֆունկցիան և հնարավորինս բարձրացնել հղիանալու և առողջ երեխա լույս աշխարհ բերելու հնարավորությունները։