GGRC Armenia-ում առաջարկում ենք գինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման ծառայություններ՝ անհատական մոտեցմամբ և հոգատար ուղեկցմամբ։
Մեր ծառայությունները ներառում են՝
Գինեկոլոգիական զննում, սկրինինգային հետազոտություններ և հիվանդությունների բուժում
Էնդոմետրիոզի ախտորոշում և բուժում
Վերարտադրողական համակարգի բնածին արատների ախտորոշում և բուժում
Սեռավարակների ախտորոշում և բուժում
Արգանդի վզիկի ախտաբանությունների ախտորոշում և բուժում
Կոլպոսկոպիա
Հղիության հսկողություն
Սոնոհիստերոգրաֆիա
Գինեկոլոգիական էնդոկրին խանգարումների ախտորոշում և բուժում, այդ թվում՝ հիրսուտիզմի (ավելորդ մազակալման), ակնեի, սեբորեայի և ավելորդ քաշի հետ կապված հորմոնային խանգարումների գնահատում
Նախադաշտանային և կլիմակտերիկ համախտանիշների կառավարում
Ներարգանդային հակաբեղմնավորիչ պարույրի տեղադրում և հեռացում