բ ե ռ ն ո ւ մ
  • Երկ-Ուրբ: 9:00 - 18:00, Շաբաթ: 10:00–14:00
  • +374 95520055 , +374 60530055
  • Հայաստան, Երևան, Աբովյան 56/4

Ժամանակակից մոտեցումներ՝ անպտղության բուժման մեջ․ GGRC Armenia-ի մասնագիտական կոնֆերանսը

GGRC Armenia վերարտադրողական առողջության կենտրոնի նախաձեռնությամբ՝ 2025 թվականի մարտի 9-ին անցկացվել է մասնագիտական կոնֆերանս՝ «Անպտուղ ամուսնության բուժման ժամանակակից մոտեցումները. նոր ալգորիթմներ և զարգացման օրինաչափություններ» խորագրով։ Միջոցառման շրջանակում ներկաներն ու մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու վերարտադրողական բժշկության ոլորտում կիրառվող վերջին գիտական և գործնական ձեռքբերումներին։ Միջազգային հեղինակություն ունեցող մասնագետները ներկայացրել են վերարտադրողական առողջության պահպանման նորագույն մեթոդներն ու անպտղության բուժման ժամանակակից լուծումները՝ ընդգծելով ինտեգրված և անհատականացված մոտեցումների կարևորությունը։ Կոնֆերանսը նպաստել է մասնագիտական փորձի փոխանակմանը, ինչպես նաև հարթակ է ստեղծել ոլորտում գործող տեղական և արտասահմանյան մասնագետների համագործակցության համար՝ ուղղված վերարտադրողական խանգարումների վաղ ախտորոշմանը և բուժման արդյունավետության բարձրացմանը։ GGRC Armenia-ն շարունակում է զարգացնել մասնագիտական կրթության և գիտական շփումների մշակույթը՝ նպատակ ունենալով Հայաստանում բարձրացնել վերարտադրողական բժշկության որակը և հասանելիությունը։