Վստահ քայլերով՝ դեպի ծնող դառնալու երջանկություն. կայացավ GGRC Armenia-ի պաշտոնական բացումը
GGRC Armenia վերարտադրողական բժշկության կենտրոնը պաշտոնապես բացեց իր դռները՝ նշանավորելով կարևոր փուլ Հայաստանի առողջապահական ոլորտում։ Բացման առաջին օրերին կենտրոնում կազմակերպվեց անվճար խորհրդատվության հատուկ ծրագիր՝ նախատեսված նախապես գրանցված այցելուների համար։
Բաց դռների շրջանակում բազմաթիվ հետաքրքրված այցելուներ հնարավորություն ունեցան ծանոթանալու GGRC Armenia-ի ծառայություններին, թիմին և կենտրոնի մատուցած նորագույն բժշկական հնարավորություններին։ Այցելուները զրուցեցին ինչպես տեղացի, այնպես էլ արտերկրից ժամանած փորձառու մասնագետների հետ, ովքեր խորհրդատվության ընթացքում գնահատեցին այցելուի վերարտադրողական վիճակը և ներկայացրեցին հնարավոր բուժումներն ու անհատական առաջարկները։
GGRC Armenia-ն առաջնորդվում է անհատական մոտեցման, միջազգային չափանիշների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման սկզբունքով՝ նպատակ ունենալով աջակցել յուրաքանչյուր բուժառուի՝ վստահորեն առաջ շարժվել իր ընտանեկան երջանկության ճանապարհին։
Սիրով սպասում ենք ձեզ GGRC Armenia կենտրոնում՝ ճանապարհ հարթելու դեպի ծնող դառնալու երջանկություն։